Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Քաղաքականություն

«Սպիտակ ցեղասպանության հանդեպ ՀՀ իշխանությունների նման լռությունն անընդունելի է մեզ համար». ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար

Արցախում երեկ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել: ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը ևս մասնակցել է նիստին, «Փաստի» հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը:

«Մենք արդեն իսկ աղետի մեջ ենք: Բացի մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակելուց, Ադրբեջանը փակել է նաև գազի մատակարարումը: Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է, որը հետապնդում է ոչ թե բնապահպանական, այլ քաղաքական նպատակներ: Բնապահպանական պատրվակի տակ ուզում են իրենց իշխանությունը հաստատել Արցախում, ինչ-որ մոնիթորինգ են այդ պատճառաբանությամբ ուզում անել Կաշենում: Եթե մենք տուրք տանք Ադրբեջանի ցանկություններին, կլինի կապիտուլյացիա՝ արդեն սպիտակ դրոշով: Սա մեր քաղաքական ուժի դիրքորոշումն է»,-ասաց Գալստյանը:

Հարցին, թե ԱՀ ԱԽ նիստում հնչե՞լ են արդյոք հայտարարություններ որևէ զիջման, փոխզիջման անընդունելիության մասով՝ նա շեշտեց. «Չմանրամասնենք, թե ինչ տեսակետներ են հնչել: Ես հնչեցրի մեր քաղաքական ուժի դիրքորոշումը: Մեր կողմից մտահոգություններ են հնչել հատկապես ՀՀ իշխանություն կոչվածի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, լռության առումով: Նշել ենք, որ այսօր համարժեք արձագանքներ չենք տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, չկան նաև հանձնարարականներ, որոնք արդեն պետք է լինեին: Կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները նամակներով ու հայտարարություններով պետք է դիմեին ՀՀ դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու քայլեր ձեռնարկեին: Ադրբեջանի կողմից իրականացվող սպիտակ ցեղասպանության նկատմամբ ՀՀ իշխանությունների նման լռությունն անընդունելի է մեզ համար, ինչը լավ տեղ չի տանելու»:

Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում միակ գործուն քայլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նստացույցն է. «Կարևոր են նաև ակցիաները, որոնք երեկ տեղի ունեցան ՀՀ-ում ու այսօր ևս սպասվում են: Նման քայլերով միայն կարող են դուրս գալ այսօրվա վիճակից: Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն լռել, ապա իրենց լուռ համաձայնությունն են տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը»: