Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

Հայաստանի հանքարդյունաբերողները հանդես են եկել հայտարարությամբ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը․

Հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունները խիստ մտահոգված են ոլորտի հանդեպ հասարակության մեջ սերմանվող անհարկի անհանդուրժողականության, ոլորտի դերի նսեմացման և չհիմնավորված սպառնալիքների մասին տարիներ շարունակ տարածվող ապատեղեկատվությամբ և կոչ են անում դրսևորել ծայրահեղ պատասխանատվություն ոլորտի մասին հրապարակային բոլոր հայտարարություններում։ 

Նպատակ չունենք նսեմացնելու քաղաքացիական հասարակության և մամուլի դերը ոլորտի ձեռնարկություններին պատասխանատու գործելաոճի կոչելու հարցում, այդուհանդերձ, պնդում ենք, որ տեղի չունեցած «պայթյունների», չապացուցված «աղետների» մասին լուրերի տարածումը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը որպես մեծ սպառնալիք ներկայացնելու հանրության որոշ շերտերի անպատիժ և հետևողական վարքագիծը կարող է լուրջ հետևանքներ ունենալ պետության անվտանգության համար։

Մտահոգություն ունենք, որ նաև այս՝ տարիներ շարունակ «աղետների» մասին չկանխվող լրահոսի արդյունքում են հարևան երկրում ընդունելի և արդարացված համարում Հայաստանում և Արցախում ոլորտի ձեռնարկությունների ֆիզիկական կամ վերբալ թիրախավորումը։

Ոլորտի ձեռնարկությունները, մինչև վերջին տարիները, որպես կանոն՝ հանդուրժող և զուսպ են եղել զրպարտության նկատմամբ՝ գերադասելով լռել։ Այժմ նման վերաբերմունքն ակնհայտ կեղծ և վտանգավոր տեղեկատվության տարածման հանդեպ դառնում է սպառնալիք ոչ միայն ոլորտի, այլև երկրի համար։

Ոլորտի ձեռնարկությունները նպատակ չունեն հերքելու առկա խնդիրները, այդուհանդերձ հարկ ենք համարում շեշտել, որ հնարավոր ջանքեր են գործադրում բնապահպանական պատշաճ կառավարման համար։ Զգալի անելիքներ դեռ կան, բայց «սպասվելիք աղետների» մասին և այլ կեղծ լուրերի տարածումը ոչ միայն չի նպաստում կառավարման բարելավմանը, այլև վտանգ է ներկայացնում պետության շահերի տեսանկյունից։

Կոչ ենք անում դրսևորել զգոնություն, պատասխանատվություն և ցանկացած տեղեկատվություն տարածելիս դրա իսկությունն առնվազն փորձել ճշտել պետական իրավասու մարմիններից կամ հենց ընկերություններից։

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

«ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

 «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ

«ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱ» ՓԲԸ

«ՀԵՔՍԱԳՈՆ ԹԻ ԷՍ» ՓԲԸ

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ

«ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԲԸ