«Մադամ Սուսոյի թանգարան» նոր շոու. շուտով
Բոլորին է հայտնի Մադամ Տյուսոյի մոմե արձանների միակ և անկրկնելի թանգարանը, որտեղ կարող էք տեսնել համաշխարհային ճանաչում ունեցող, լեգենդար կերպարների։
Սակայն շուտով Հայաստանում կսկսվի յուրօրինակ մի հեռուստանախագիծ «Մադամ Սուսոյի թանգարանը» , որտեղ կլինեն ոչ միայն կերպերներ, որոնք կան Մադամ Տյուսոյի թանգարանում, այլ նաև այնպիսի կերպարներ որոնք այնտեղ չկան, օրինակ ՝ Հովհաննես Թումանյան , Կոմիտաս, Չիպոլինո և այլն։
Բայց դա դեռ ամենը չէ, դեռ մի բան էլ այդ կերպարները խոսելու են, կատակելու են, մտորելու են, այն ամենի մասինը ինչը այսօր ակտուալ է։
Այդ կերպարներին՝ «Մադամ Սուսոյի թանգարանը» նախագծում կմարմնավորեն հումորիստներ, բլոգերներ, դերասաններ ովքեր նկարահանվել են տարբեր հումորային նախագծերում և հումորային սերիալներում՝ Անի Արզումանյան, Տիգրան Գալստյան, Լևոն Բեգլարյան, Արամե։
Դե իսկ այդ յուրօրինակ հումորային ծրագիրը կվարի սիրված հաղորդավար Վարդան Խաչատրյանը, ով իր տարբերվող և խարիզմատիկ էներգիայով էլ կդառնա Ձեր գիդը «Մադամ Սուսոյի Թանգարանում» :