ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճվճվ Արոյի» հարազատներից բացատրություն են վերցնում. նրա դին մի քանի օր բնակարանում է եղել. ինչն է հետաքրքրում իրավապահներին
Armlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին սահմաններում Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարանից հայտնաբերվել էր Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի 52-ամյա Արա Վարդանյանի դին:
Վերջինիս մտերիմներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ հայտնել, որ վերոնշյալ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել էին 1964 թ. ծնված Արա Վարդանյանի դին:
Դեպքից հետո սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ինչը կարող էր լինել Արա Վարդանյանին մահվան պատճառը:
Վարկած առաջին` Արա Վարդանյանը առողջական խնդիրներ ուներ: Վարկած երկրորդ` «Ճվճվ Արոյի» մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում