Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը
Հասարակություն

Երկու տարբեր իրականություններ կամ այսօր մեր ժողովուրդը հին թղթադրամներով էլ յոլա կգնա, միայն թե այդ թղթադրամները լինեն նրա ձեռքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ կարդում ես մեր պետական կառույցների, գերատեսչությունների հաղորդագրությունները, կարծես գտնվում ես բոլորովին մեկ այլ երկրում: Քանզի, ինչ այնտեղ գրված է լինում, գրվածքի ոգին, ասելիքի տրամաբանությունն ու հիմնավորվածությունը համարյա կապ չեն ունենում այն իրականության հետ, որի մեջ ապրում ենք:

Երկու տարբեր երկրներ են: Մեկը` վերևում: Իր պրոբլեմներով, իր հետաքրքրություններով ու շահագրգռություններով:

Մյուսը` ներքևում: Սովորական մարդիկ, որոնց համար բոլորովին անհասկանալի են վերևների մտահոգությունները: Ու բոլորովին այլ դարդ ու ցավով են ապրում:

Հիմա տեսեք` մեր երկրի Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել երրորդ սերնդի թղթադրամների թողարկման մասին:

Եվ ո՞րն է էականը. հաղորդագրության մեջ անվերջ հիշատակվում է «ավանդույթ» բառը` ըստ ձևավորված ավանդույթի, ավանդույթի համաձայն: Եվ գործընթացը, որի վերաբերյալ հիշատակվում է ավանդույթ հասկացությունը, ընդամենը 25 տարվա պատմություն ունի: Ոչ. դեռ 25–ն էլ ամբողջությամբ չի լրացել:

Իսկ այն, ինչի մասին խոսվում է` թղթադրամների թողարկումը, եղել է ընդամենը երկու անգամ: Փաստորեն այս երկու անգամների մեջ ձևավորվել է այդքան ամուր ավանդույթը, ավելի ճիշտ` ավանդույթները, որոնք դուրս են եկել արդեն մեր երկրի սահմաններից ու, իրենց բառերն են` «օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում»:

Չգիտես ինչո՞ւ այս բառերը ընթերցելիս «մեղմացուցիչ դեպք հանցանացի» նշույլներ ես տեսնում տեքստի մեջ: Ասես ամեն կերպ փորձում են հիմնավորել, շեշտել գործի անհրաժեշտությունը:

Ոճը` մի կողմ, իհարկե. հիմա` բուն երևույթի մասին:

Մեր երկրի տնտեսական պրոբլեմները, պարզվում է, սկսվում են նրանից, որ մեր ձեռքին եղած թղթադրամները էլ ավելի երկարակյաց ու դիմացկուն չեն և չունեն պաշտպանվածության էլ ավելի բարձր հատկանիշներ:

Եթե վերացվեն թիվ մեկ նշանակության այս խնդիրները, պատկերացնո՞ւմ եք, թե մեր տնտեսությունը զարգացման ինչպիսի ցատկ կկատարի, ու մեր ժողովուրդը` հասարակ ժողովուրդն էլ ինչքան լավ կապրի` դուրս գալով աղքատության ճիրանններից:

Այստեղ են ասել` քո պրոբլեմը ի՛մը լիներ…

Հիմա արդեն պատկերացրեք, թե այս խեղճ բյուջեով խեղճ երկրի վրա որքա՞ն է նստելու թղթադրամային այս շքեղություն–շռայլությունը: «Թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ»: Բա՞…

Նաև` «ՀՀ 3–րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ»:

Այսպիսի բաներ:

Հիմա մնում է մի բան ասել` եղբայրնե՛ր, իջեք ձեր ոսկե ապարանքներից ու տեսեք ձեր ղեկավարած երկրի իրական վիճակը: Այստեղ ապրող ժողովուրդը այլ բանի կարիք ունի, այլ բան է տենչում ամեն օր: Նրա կյանքը դարձել է համատարած պայքար մի կտոր հացի համար, որը պետք է հասցնի իր երեխային: Նրա կյանքը դարձել է համընդհանուր կռիվ արդարության համար. ամեն օր դատարանների դռներն է ընկած` մինչ կհասնի ձեր խոստացած արդար Հայաստանին:

Դուք ա՛յս մասին մտածեք, և ոչ թե մտածեք, թե հերթական փողաբեր գործը ինչպես կպցնեք, ու դրան տաք արտաքին գեղեցիկ փաթեթավորում` խոսելով բարձր–բարձր բաներից ու էսթետիկ անհրաժեշտություններից:

Այսօր մեր ժողովուրդը հին թղթադրամներով էլ յոլա կգնա, միայն թե այդ թղթադրամները լինեն նրա ձեռքին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում