Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ: