Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»
Իրավունք

5 երեխաների 35-ամյա մայրը երկրորդ անգամ դատապարտվեց ոստիկանների կողմից «բռնաբարվելու» համար

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գոհարիկ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:

Սուտ մատնության համար մեղավոր ճանաչված 35-ամյա Գոհարիկի խնամքին մինչև 14 տարեկան 5 երեխա կա, մեծը ծնվել է 2004 թվականին, փոքրը՝ 2013 թվականին: Բոլոր երեխաների հայրը նույն տղամարդն է՝ Գոհարիկի նախկին ամուսինը, ով, ըստ Գոհարիկի, ուրիշ կնոջ հետ է կապվել, բաժանվել է իրենից, բայց ներկա դրությամբ նա խնդրում է, որ իրենք միանան: Ամուսինը, ըստ Գոհարիկի, երեխաներին նյութապես օգնում է, իրեն էլ պարբերաբար ծաղիկներ ու գումար է ուղարկում, բայց ինքը նրա ձեռքին շատ տառապանքներ է քաշել…

Հաղթանդամ, բարձրահասակ Գոհարիկը պատմում է ընտանեկան բռնությունների մասին, բայց ասում է, թե ամուսինը «թիկունք» ունի, դրա համար էլ իր ասածները հաշվի չեն առնվել…

Գոհարիկը Կոտայքի մարզի բնակչուհի է, ներկա կարգավիճակով ամուսնալուծված է, երեխաների հետ ապրում է հայրական տանը:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ին Գոհարիկը դիմել է ոստիկանության բաժին և սուտ հաղորդում է տվել, թե 2013 թվականի մարտի 17-ին մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Ա. Բ.-ն ընկերոջ հետ բռնաբարել է իրեն, այնուհետև նույն թվականի նոյեմբերի կեսին նույն անձինք մեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել: Դրանից հետո ոստիկան Ա. Բ.-ն իրեն թմրանյութ է տվել, որ ինքը տեղադրի ամուսնու մեքենայի մեջ, որպեսզի նրան բռնեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն:

Բացի այդ, ըստ դատական ակտի, Գոհարիկ Ս.-ն ինքն իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել՝ մեղադրանքի արհեստական ապացույցներ է ստեղծել, ու 2016 թվականի մարտի 18-ին ոստիկանության բաժնում սուտ հաղորդում է տվել, թե նախորդ օրը ամուսինը վիճել է իր հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել, ապա դանակ է նետել իր ուղղությամբ: Դանակը դիպել է իր ձախ ոտքին ու վնասվածք է պատճառել…

Գոհարիկ Ս.-ի տված հաղորդումները չեն հաստատվել, նրա նկատմամբ է քրեական գործ հարուցվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գոհարիկ Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանն արձանագրել է, որ Գոհարիկ Ս.-ն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով նույնպես դատապարտվել էր սուտ մատնություն կատարելու համար, ենթարկվել էր պայմանական դատապարտության, նշանակվել էր 2 տարի փորձաշրջան: Սակայն ներկա գործով մեղսագրված արարքները նա կատարել է՝ մինչև նախորդ դատական ակտի ուժի մեջ մտնելը, ահա թե ինչու՝ նախկին դատվածությունը համասեռ հանցագործության կատարման համար տվյալ դեպքում Գոհարիկի համար իրավաբանական հետևանք չի ունեցել՝ որպես հանցագործությունների կատարման ռեցիդիվ չի գնահատվել:

Ըստ նախորդ դատական ակտի՝ Գոհարիկ Ս.-ն 2014 թվականի հուլիսի 25-ին ՀՔԾ-ում նախազգուշացվելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, իբր՝ 2013 թվականի փետրվարին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից Ա. Մ.-ի հետ, ով տևական ժամանակ հետապնդել է իրեն՝ սպառնալով ամուսնուն հայտնել իրենց կապի մասին: Նոյեմբերի կեսերին Նոր Հաճն քաղաքում հանդիպել է Ա. Մ.-ին, ով գործընկերոջ՝ Վ. Թ.-ի հետ իրեն առևանգել է: Մեքենայով իրեն տեղափոխել են ամայի մի վայր: Այնտեղ երկու տղամարդիկ զենքի սպառնալիքով իր նկատմամբ կատարել են սեքսուալ բռնի գործողություններ: 2014 թվականի մայիսի 16-ին Կոտայքի մարզում ինքը հանդիպել է Ա. Մ.-ին, ով պահանջել է իր ամուսնուն բռնել տալու համար նրա բնակարանում թմրանյութ դնել: Ինքը հրաժարվել է, դրա պատճառով Ա. Մ.-ն ծեծի է ենթարկել իրեն:

Գոհարիկի հաղորդման հիման վրա Ա. Մ.-ին ու Վ.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով: Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 309 հոդվածի 1-ին մասերով և 118 հոդվածով:

Ա.Մ.-ն ազատվել է աշխատանքից:

Սակայն քրեական գործի քննությամբ բացահայտվել է, որ Գոհարիկ Ս.-ն սուտ մատնություն է կատարել՝ ոստիկաններին մեղադրելով ծանր հանցագործությունների կատարման համար:

Գոհարիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Դատարանում Գոհարիկ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել միայն սուտ մատնություն կատարելու համար, իսկ մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելու մասով իրեն մեղավոր չի ճանաչել, պատճառաբանել է, թե իր խոսքերը քննիչի մոտ հաստատելու խնդրանքով մորը չի դիմել: Ընդհակառակը, մայրն է իրեն ուղղորդել՝ զրպարտելու ոստիկանության աշխատակից Ա.Մ.-ին, իսկ հետո ինքը ցուցմունք է տվել՝ մորը խղճալով ու ցանկանալով նրան զերծ պահել հնարավոր պատասխանատվությունից…

Համարյա նախորդ սցենարով կատարված սուտ մատնությունների համար ներկա քրեական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գոհարիկ Ս.-ին մեղավոր է ճանաչել ու դատապարտել արդեն իրական ազատազրկման՝ 6 ամիս ժամանակով:

Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գոհարիկ Ս.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալին՝ հինգ անչափահաս երեխաների մայրիկին, իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանում Գոհարիկ Ս.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանը բողոքը սկսեց հիմնավորել հետևյալ խոսքերով. «Ես վերաքննիչ բողոք չեմ բերել, այլ՝ վերաքննիչ խնդրանք…»:

Փաստաբանն իր խնդրանքի մեխը դարձրեց Գոհարիկի հինգ անչափահաս երեխաներին, նշեց, որ «վերաքննիչ խնդրանքը» գրել է Մայրության ու գեղեցկության օրը՝ Ապրիլի 7-ին, իսկ այսօր՝ հուլիսի 12-ին Գոհարիկի որդիներից մեկի՝ 2006 թվականի հուլիսի 12-ին ծնված տղայի ծննդյան օրն է, դատարանը թող հաշվի առնի այդ խորհրդանշական համընկնումը ևս, մեկ անգամ էլ գթասրտություն թող ցուցաբերի հինգ անչափահաս երեխաներ մեծացնող մայրիկի նկատմամբ ու նրան իրական ազատազրկման՝ թեկուզ՝ 6 ամսով ազատազրկման չենթարկի, նրա նկատմամբ մեկ անգամ ևս կիրառի պայմանական դատապարտություն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանի որոշմանը սպասելու ընթացքում Գոհարիկին զանգեց նրա երեխաների հայրիկը, հետաքրքրվեց, թե որտեղ է: Նախկին ամուսինները ջերմ զրուցեցին, Գոհարիկը նախկին ամուսնուն անվանեց՝ ա՛յ խելառ, իսկ հետո ասաց, թե նախկին ամուսինն իրեն առաջարկում է հանգստյան օրը միասին մեկնել Սևան…

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել Գոհարիկ Ս.-ի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց:

Գոհարիկ Ս.-ի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

Նախագահողը որոշման հրապարակումից հետո զգուշացրեց Գոհարիկին՝ երրորդ անգամ հանցավոր արարք կատարելու դեպքում դատարանը նրա հետ կվարվի օրենքի ողջ խստությամբ…

Գոհարիկը գոհ ու շնորհակալ հեռացավ դատարանից՝ խոստանալով, որ այլևս սուտ հաղորդումներով հանդես չի գա…