Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Երևանում FINTECH360 միջազգային համաժողովին մասնակցեց 200 պատվիրակ

Նոյեմբերի սկզբին Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների բանկային, ՏՏ, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, մասնագիտացված ասոցիացիաների 200 ներկայացուցիչներ։
Ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում արդի միտումների և նորարարությունների քննարկման միջազգային հեղինակավոր հարթակ դարձած FINTECH360  համաժողովն անցկացվեց Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:
 
FINTECH360-ի բացմանը ելույթ ունեցան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը: Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Խաչատրյանին և Դավիթ Սահակյանին ուշադրության և աջակցության համար՝ Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց Հայաստանի բարձր ներդրումային գրավչությունը և թափանցիկ ու բաց տնտեսական քաղաքականությունը։
 
Համաժողովի գործնական ծրագիրը բացեց Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը՝ ներկայացնելով բանկերի ռազմավարությունն ու մարտավարությունը թվային հեղափոխության դարաշրջանում։
 
Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը կիսվեց արհեստական բանականության բազայի վրա հիմնված սքորինգի ներդրման հաջող փորձով: Յունիբանկն առաջիններից էր Հայաստանում, որ ավտոմատացրեց առանց գրավի  սպառողական վարկերի հայտերի ուսումնասիրությունը և բացառեց որոշում կայացնելիս մարդկային գործոնը: AI տեխնոլոգիայի ներդրմամբ  Յունիբանկը երկու անգամ բարձրացրեց  վարկային պորտֆելի որակը՝ հաստատելով ստացած հայտերի ավելի քան 50%-ը:
Բանկային ոլորտում AI և նեյրոնային ցանցերի գործնական կիրառման թեման շարունակեց Արհեստական բանականության զարգացման լաբորատորիաների ասոցիացիայի փոխնախագահ Ռոբերտ Վասիլևը։
 
DPP Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Home Credit բանկի նախկին տնօրեն Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին հանդես եկավ վերջին ժամանակների ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ ապառիկ վճարման ծառայությունների վերաբերյալ՝ «BNPL-ը համաշխարհային շուկայում. Առաջին հիասթափությունները և անորոշ ապագան» զեկույցով:
 
Մեկ այլ արդիական թեմա է բանկերի և այլ վարկային կազմակերպությունների պրակտիկայում տվյալների օգտագործման հեռանկարները: Digital Caramel-ի հիմնադիր Արսեն Սուլթանյանը, OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան և Ucom-ի ֆինանսական տնօրեն Սիմոն Առաքելյանը քննարկեցին Big Data-ի ընձեռած հնարավորությունները՝ ֆինանսական հաստատությունների հաճախորդների վարքագծային բնութագրերը վերլուծելիս:
 
Earlyone-ի հիմնադիր և տնօրեն  Գևորգ Սաֆարյանը ներկայացրեց «Հաճախորդների փորձը phygital-ում. մանրածախ բանկերի ապագան» զեկույցը:
 
Պանելային քննարկումները FINTECH360 համաժողովի ծրագրի կարևոր մաս են: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց անհպում վճարումների և մոբայլ  ծառայությունների զարգացմանը նվիրված քննարկումը։ Պանելի մոդերատորն էր Վիկտոր Դոստովը։ Քննարկմանը մասնակցեցին ArCa վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Յունիստրիմ բանկի Վարչության  նախագահ Կաիրժան Կուդյարովը և STAK Money Transfer-ի խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը։
 
Մեկ այլ պանելային քննարկում, որը վարում էր OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան, կենտրոնացած էր նեոբանկերի ապագայի վրա: Bedford Pay LTD-ի տնօրեն Վլադիսլավս Բորովիկսը, ECA Countries-ի գործադիր տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը և Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին կարծիքներ փոխանակեցին այս թեմայով:
 
Համաշխարհային գլոբալիզացիայի միտումը նույնպես օրակարգում էր, որը ներառում էր բարձր մասնագիտացված մոբայլ  հավելվածների վերափոխումը մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի: Ինտեգրման հեռանկարները և արագ փոփոխվող տնտեսական լանդշաֆտին հարմարվող բանկերի խնդիրներն իրենց զեկույցներում քննարկել են WaveAccess-ի նախնական վաճառքի մենեջեր Սերգեյ Պոնոմարենկոն, ECA երկրների կառավարիչ տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը, Skolkovo Fintech Hub-ի տնօրեն Պավել Նովիկովը:
 
Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը կիսվեց իր գործնական փորձով՝ խոսելով այն մասին, թե ինչպես են փոխվում աշխատանքային միգրանտների կարիքները թվայնացման դարաշրջանում։ Նա նշեց, որ եթե 2021 թվականին Յունիստրիմում օնլայն ծառայության մասնաբաժինը կազմում էր 41%, ապա 2022 թվականին այն արդեն կազմում է 55%։ Այս տարի մոբայլ հավելվածի ներբեռնումների թիվն ավելացել է 8 անգամ։
 
«Կանաչ» ֆինտեխը ESG օրակարգի շրջանակներում. սա պանելային հերթական քննարկման թեման էր, որը վարում էր ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը։ PwC Armenia-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը, Climate Finance and Institutes-ի ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանը, Յունիստրիմ բանկի Խորհրդի անդամ Ելենա Ռեչկալովան խոսել են «կանաչ» ներդրումների շուկայի արագ աճի և զարգացման մասին։
 
 «Ներդրումային հնարավորությունները և արժեթղթերի շուկաները» քննարկման շրջանակներում տեղի ունեցավ մտքերի ինտենսիվ փոխանակում։ Մոդերատորի  դերը ստանձնել էր FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկմանը մասնակցում էին POD Consulting FFF-ի տնօրեն Ֆիլիպ Դելմոտը, BPIFRANCE-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատուկ խորհրդական Ժերոմ Կլաուզենը, AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը, AICA&CrowdVentures-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, ANIF-ի ARFI հարթակի ղեկավար Էդգար Էվոյանը: Արմբրոկի պորտֆելային մենեջեր Դմիտրի Դորոֆեևը կիսվեց թեմայի վերաբերյալ իր տեսլականով. նա հանդես եկավ  «Պորտֆելային ներդրումներ ֆիզիկական անձանց համար. փոփոխությունների ժամանակը» թեմայով զեկույցով:
 
ENFINT-ի գլխավոր խորհրդատու Սվետլանա Մարկովան խոսեց բանկերում մեքենայական ուսուցման մոդելների ներդրման պրակտիկայի մասին՝ պիլոտային ծրագրից մինչև արդյունաբերական հարթակի ստեղծում։
 
Renaissance Capital-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը ներկայացրեց «Մեծ ջրհեղեղը և տնտեսական աճի հայկական տապանը» թեմայով զեկույցը:
 
 «Թվային արժույթների ներդրման մոտեցումները և կենտրոնական բանկերի դերն այդ գործընթացում» թեմայով պանելային քննարկումը վարում էր НПС-ի վարչության նախագահ Ալմա Օբաևան: 
 
Համաժողովը չի շրջանցել նաև կիբերանվտանգության կարևոր խնդիրը, որը սերտորեն կապված է Open Banking հայեցակարգի հանրահռչակման հետ։ Քննարկումը վարում էր Earlyone-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը, փորձագիտական կարծիքներով հանդես եկան CyberHUB-ի համահիմնադիր, SoftConstruct-ի ռազմավարական խորհրդատու Սամվել Մարտիրոսյանը, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, InfoSec-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գասպարյանը, «Արմսոֆթ»-ի ավագ խորհրդատու, ՀԱՀ դասախոս Արա Չալաբյանը։
 
Համաժողովի ավարտին VisionLabs-ի կոմերցիոն տնօրեն Իլյա Ռոմանովը ներկայացրեց ֆինանսական ոլորտում մարդակենտրոն տեխնոլոգիաների և մեքենայական տեսողության կիրառման նոր միտումները։
 
Ինտենսիվ քննարկումներից  հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվեց  Հայաստանի պատմական ժառանգությունը: Մշակութային հարուստ ծրագիրը ներառում էր նաև էքսկուրսիաներ Գառնի և Գեղարդ: Պատվիրակներին սպասում էր լավաշ թխելու մաստեր-կլաս և ավանդական ըմպելիքների համտես, հայկական դուդուկի դյութիչ հնչյունների ներքո: