Ողբերգական դեպք Երևանում․ հայտնաբերվել է նախկին տնօրենի դին
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս տեղեկությունները նախնական են, և ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են մահացածին պատկանող ավտոմեքենան։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը իր շրջապատում մեծ հարգանք էր վայելում, ընտանիքին ու ընկերներին նվիրված անձնավորություն էր, և նա եղել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենը։