Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Տնտեսություն

Փակել մանկապարտեզը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց: Նախորդ նիստից սկսած, ԱԺ խոսնակն ու խոսնակի տեղակալը համոզում էին պատգամավորներին, որ նիստը կարճ է տևելու։ Չնայացած այդ հանգամանքին, պատգամավորների մի զգալի մասը արձակուրդ էր տենչում։ Շատ էին աշխատել երևի։ Անտեսելով այն պարագան, որ օրակարգում կային քվեարկության մի շարք կարևոր հարցեր, ամեն դեպքում պատգամավորների մի մասը չէր եկել, մյուս մասն էլ ժամանեց ուշացումով։ ԱԺ նախագահն ստիպված ժամանակ էր ձգում, որպեսզի մյուսները գան և քվորում ապահովեն։ Իսկ այդ ընթացքում, ներկաները խոսում էին ու աղմկում։ Այս տեսարանը մոտավորապես նման էր անկարգապահ դասարանի։ Իսկ Գալուստ Գրիգորիչի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէր։ Նա նմանվում էր այն ուսուցչին, ով հայտնվել է հարուստ ընտանիքներից կազմված երեխաներով լեցուն մի դասարանում։
Իսկ եթե ավելի լուրջ նայենք ստեղծված իրավիճակին և փորձենք ամփոփել տարին, ապա կտեսնենք, որ այս ԱԺ–ն գործել է խայտառակ ձևաչափով։ Բացառությամբ մի քանի պատգամավորների, ովքեր հանդես են եկել կառուցողական ու քննադատական ելույթներով, ինչպես նաև նախաձեռնություններով, մնացածի դեպքում այդ պարագան չկա։ Մյուսները՝ լավագույն դեպքում զավեշտի են վերածել իրենց տրամադրված ամբիոնը։ Նայելով այդ մեծամասնության աշխատանքները, հարկ է համարել, որ կա որակական էական փոփոխությունների, անձերի վերադասավորման և, կազմի իննսուն տոկոսի փոփոխության կարիք։ Երբ տեսնում ենք այսօրվա ԱԺ–ն, ակամայից կարոտում ենք Արշակ Սադոյանի չորրորդ խոսափողին։
Շարունակելով թեման, կարելի էր անգամ ԱԺ–ն ցրելու խնդիր բարձրացնել, սակայն Սահմանադրությունը դա չի թույլատրում, քանի որ ապրիլին վեց ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Սակայն մյուս կողմից տարակուսելի է այն հանգամանքը, որ եթե ՀՀ գրեթե պետական բոլոր կառույցները և մասնավոր սեկտորը աշխատում են մինչև դեկտեմբերի 26–ը, որոշ դեպքերում անգամ մինչ 31–ը, որքանով է համաչափ, գլխավոր օրենսդիր մարմնին արձակուրդի ուղարկել հիմա։ Ի՞նչ է, այդ նույն մեծամասնությունը ամբողջ տարին տքնե՞լ է հասարակության կյանքը բարելավող օրենքներ մշակելով, թե՞ հետամուտ է եղել, որ կառավարությունը բարձրացնի կյանքի որակը Հայաստանում։ Հավատացեք, ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը նրանք չեն արել։ Բայց աչքի են ընկել մանկապարտեզի չար տղաներին բնորոշ մի շարք արարքներով՝ միմյանց փոխարեն քվեարկել, նոր սովորած հայհոյանքները փորձարկել, լրագրող ծեծել և այլն։
Ապրիլից հետո, երբ Հայաստանը կանցնի լրիվ խորհրդարանական կառավարման, հուսանք, մենք չենք ունենա այն պատկերն, ինչ ունենք այսօր։ Բացի այն հանգամանքից, որ առկա վիճակում գործող խորհրդարանն ի վիճակի չէ Հայաստանում եղած կենսական խնդիրներ լուծել, լիարժեք խորհրդարանական կառավարման դեպքում նման կոնտինգենտը միայն ու միայն կխաթարի Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը։ Ուստի կարծում ենք, որ նոր ընտրությունների նախաշեմին, խորհրդարան մտնելու հայտ ու հավակնություն ներկայացնող կուսակցությունները պետք է մանրամասն նայեն իրենց ցուցակները և նորից մտորեն։ Իսկ մեզ մնում է ցանկանալ, որ ջեռուցում չլինելու պատճառաբանությամբ, փակեն այս մանկապարտեզը։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: