Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք
Քաղաքականություն

«Առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ». Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Երեկ համացանցում տարածվեց Թուրքիային երկու քուրդ զինյալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) և Հուսեյն Յլդրիմի (Ալիշեր) արտահանձման խայտառակ նորությունը։ Դեռևս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մեկ օր անց քրդական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցության համար (երկու հղումները՝ ստորև)։
 
Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը երեկ շտապեցին հայտարարել, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ գործողության հետ։ Անկեղծ ցանկանում եմ դրան հավատալ, սակայն ինձ մոտ, որպես իրավագիտակից քաղաքացու, առաջանում են մի շարք հարցեր՝
ա) այս երկու անձիք Հայաստանի Հանրապետության սահմանն են հատել 2021 թ․ օգոստոսի 16-ին, ձերբակալվել և հանձնվել են հայկական արդարադատությանը, 2022 թ․ հունվարին Սյունիքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 7-ական տարվա ազատազրկման, սակայն տառացիորեն մեկ ամիս անց, փետրվարի 23-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց դատավճիռը կրճատվել է 5-ական տարու, և նրանք պայմանական ազատ են արձակվել։ Ինչպե՞ս է ստացվել, որ մեր երկրի սահմանը հատած, մինչև ատամները զինված այս անձիք այդպիսի մեղմ դատավճիռ են ստացել, և փաստացի ազատ են արձակվել:
 
բ) պայմանական ազատության մեջ հայտնվելուց հետո, դատապարտյալները պարտավոր էին գտնվել ՀՀ տարածքում, ՀՀ Ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվել, որ նրանք այսօր Թուրքիայի տարածքում են։
 
գ) Եթե նրանք ինքնուրույն են հատել մեր երկրի սահմանը, ինչու՞ մեր ԱԱԾ-ն դա չի կանխել։ Եթե նրանց մեր երկրի տարածքից առևանգվել են, ինչպե՞ս է մեր ԱԱԾ-ն դա թույլ տվել։ Եվ վերջապես, եթե այդ անձիք հանձնվել են թուրքական հատուկ ծառայություններին մեր իշխանությունների կողմից, ապա պետական իշխանության որ մարմինն է այդ որոշումը ընդունել, ինչ իրավասությունների հիման վրա, և համաձայն ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի։
 
Ես առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ, այլապես ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա ՀՀ ցանկացած քաղաքացու հետ։ Կարող եք խուսափել պատասխաններից, և հերթական անգամ հարցը լղոզել, ինչպես փորձել եք անել երեկվա ձեր հայտարարությամբ։ Սակայն տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի գործողություն, և վաղ թե ուշ նրա մեղավորները պարզվելու են, և պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե դուք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, գործեք օրենքի շրջանակներում, և ապահովեք օրենքի գերակայությունը բոլորի համար։