Խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործությունների և բռնությունների մասին մտահոգիչ հաղորդումներ են ստացվում․ Տոյվո Կլաար
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վերջին ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործությունների և բռնությունների մասին մտահոգիչ հաղորդումներ են ստացվում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, որ անցյալի դեպքերը ևս քննարկում են պահանջում, բայց ոչ մի դեպքում դրանք չեն կարող արդարացում դառնալ։ «Մարդու իրավունքների խախտման և ռազմական հանցագործությունների մասին բոլոր մեղադրանքները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները` պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հայտնել է Բաքվում, Երևանում և Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո Բրյուսել վերադառնալու մասին։
«Մենք շարունակում ենք աշխատել ամենաբարձր մակարդակով, և մեր նպատակն է մնում օգնել Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ և կայուն համաձայնության հասնել, որը կապահովի Հարավային Կովկասի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը»,-գրել է նա՝ ընդգծելով, որ շատ խնդիրներ կան, բայց հույս կա, որ հրադադարը շարունակական կլինի։
«Պետք է վերադառնալ բանակցություններին»,- գրել է Կլաարը։