ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առաջ. Փելոսի
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով պաշտոնական այցով Հայաստանում է, Twitter-ի իր էջում գրել է.
«Մեր հիմնադիրները 1787թ.` Սահմանադրության օրը, ժողովրդավարությունը գերադասեցին ավտոկրատիայից:
Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը:
Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»: