Ռուսաստանի նավթից կախվածության պատճառով՝ դժվարություններ կարող են առաջանալ. Շոլց
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում, որ դժվարություններ կարող են առաջանալ գերմանական նավթավերամշակման գործարաններում, որոնք կախված են ռուսական նավթից։ Այս մասին հայտնում է Deutschlandfunk-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիան «Հյուսիսային հոսքով» գազ չի ստանում Ռուսաստանից, թեև կարողացել է նախապես պատրաստվել նման իրավիճակին։
«Նմանապես, մենք պատրաստվում ենք այնպիսի սարսափելի իրավիճակի, որը կարող է լինել Արևելյան Գերմանիայի երկու նավթավերամշակման գործարաններում, որոնք կախված են «Դրուժբա» խողովակաշարից», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է պետական վերահսկողության տակ հանձնել ռուսական Rosneft ընկերության նավթավերամշակման գործարանը Շվեդտում (Բրանդենբուրգի դաշնային նահանգ)։
Ըստ Spiegel-ի՝ գործարանի ծրագրված փոխանցման մանրամասները սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում պետք է ներկայացնեին կանցլեր Օլաֆ Շոլցը, դաշնային էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և Բրանդենբուրգի վարչապետ Դիտմար Վոյդկեն։