Հայաստան վերադարձած 5 ռազմագերիներն ունեն վկայի և տուժողի կարգավիճակ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։
Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարված, ապա հայրենադարձված 26 զինվորականներից 6-ին մեղադրանք էր առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։ Ըստ քննիչների, դիրքերի անձնակազմը թողել էր մարտական դիրքերն ու դիմել փախուստի, ինչի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի տարածք և գրավել հայկական դիրքերը։