Շարունակվում է Ստեփանակերտից Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնք տանող նոր ճանապարհի կառուցումը
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վերսկսվել և շարունակվում են Ստեփանակերտից դեպի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր և Դահրազ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Ճանապարհաշինության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:
«Ստեփանակերտից դեպի Սառնաղբյուր նոր ճանապարհ բացելու մեկնարկը տրվել էր նախքան Արցախյան երրորդ պատերազմը, որի պատճառով աշխատանքները դադարեցվել էին: Ներկայում ճանապարհի կառուցումը վերսկսվել է: Տարածքն անտառապատ է և փորձում ենք ճանապարհ բացել անտառի միջով: Ճանապարհի երարությունը կազմում է 11 կմ: Այս պահին հողային աշխատանքներ են իրականացվում: Կապալառուն «Քարավան» ՍՊ ընկերությունն է»,- ասել է Մ. Համբարձումյանը, և ավելացրել, որ շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թվականի սկզբին: