Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորել է պատրաստվել երկար պատերազմի
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը տեսնում է Ուկրաինայի զինված ուժերի որոշակի հաջողություններ, սակայն հորդորել է «չսխալվել» և «պատրաստվել երկար պատերազմի»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է ուկրաինացի զինվորականներին տրամադրել ձմեռային համազգեստ։
«Մենք տեսնում ենք ուկրաինական բանակի որոշ հաջողություններ Խերսոնի և Խարկովի մոտակայքում, սակայն կարևոր է չսխալվել և պատրաստվել երկար պատերազմի։ Ուկրաինական բանակի չափերն աճել են, և անհրաժեշտ է ապահովել նրա պատրաստությունը ձմռանը, ներառյալ ձմեռային համազգեստների տասնյակ հազարավոր հավաքածուներ ուղարկելը»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ դաշինքի երկրներին անհրաժեշտ է մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Նա կարծում է, որ եթե Ռուսաստանը հաղթի, դա «վատ կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլեւ վտանգավոր ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար»։ Դաշինքը երկարաժամկետ հեռանկարում կօգնի Ուկրաինային և Ուկրաինայի Զինված ուժերին խորհրդային զինատեսակներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան պատրաստված զինատեսակներին: