Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր
Մշակույթ

Ջուզեպպե Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց երաժշտասերներին

Անվճար էլեկտրաէներգիա՞, այո՛, դա միֆ չէ, դա իրականություն է. անցեք ԱՅՍ հղումով, և սեղմեք ԱՅՍՏԵՂ

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի հրավիրյալ մենակատարը ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կատարեց մալթացի կոմպոզիտոր Յոզեֆ Վելլայի, ռուս կոմպոզիտոր Անատոլի Լյադովի ստեղծագործություններից։ Այնուհետև բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 21-ամյա իտալացի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին և նվագախումբը ներկայացրին Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը։

Իտալացի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր  Սալվատորե Ակարդոն, խոսելով Ջուզեպպե Ջիբբոնիի մասին, նշել է, որ երիտասարդ ջութակահարն ունի կատարյալ ինտոնացիա, զարմանալի տեխնիկա, անկեղծ երաժշտականություն: Իսկապես, բոլոր այս որակներին ականատես եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում. Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց ներկաներին։ Նա աներևակայելի վարպետությամբ մատուցեց բարդագույն ստեղծագործությունը՝ ցուցադրելով ջութակի տիրապետման իր նրբությունները։ Նրա ելույթն արժանացավ ունկնդրի բուռն ծափողջույններին. դահլիճը չէր թողնում ջութակահարին հեռանալ բեմից, իսկ վերջինս մեծ երախտագիտությամբ ներկաներին էր պարգևում բազմաթիվ բիսեր։

Երաժիշտների ընտանիքում մեծացած Ջուզեպպե Ջիբբոնին ասում է, որ Պագանինիի ստեղծագործություններն ինքը նվագում է ամեն տեղ ու մշտապես, որպես իտալացի՝ ինքը պարտավորված է նրա երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։ Նշենք նաև, որ երիտասարդ ջութակահարն անցած տարի առաջին մրցանակ է ստացել Պագանինիի անվան միջազգային մրցույթում։

2012 թվականին՝ 12 տարեկանում, Ջուզեպպե Ջիբբոնին հանդես է եկել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ներկայությամբ։ Ջութակահարը խոստովանում է, որ դա աննկարագրելի զգացմունքային պահ էր։

Ջուզեպպե Ջիբբոնին Հայաստանում առաջին անգամ էր, առաջին անգամ էր համագործակցում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ջութակահարը նշեց, որ հրաշալի զգացողություններ էին փոխանցվում իրեն՝ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելիս։

Տեղեկացնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Ջուզեպպե Ջիբբոնին մասնակցել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կազմակերպած մի շարք ծրագրերի։ Ըստ երաժշտի, հիմնադրամը ֆունդամենտալ աշխատանք է կատարում, դասական երաժշտությունը և հատկապես երիտասարդ երաժիշտները նման կազմակերպությունների կարիքն ունեն։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որ անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, առաջիկա օրերին դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ երկացանկով և մեծանուն երաժիշտներով։ Երևանում սպասվում են ֆլեյտահար Ջասմին Չոյի, ջութակահարներ Սերգեյ Կռիլովի, Գիլ Շահամի, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլիի, տենոր Յոզեֆ Կալեյայի և թավջութակահար Միշա Մայսկու ելույթները։