Էրդողանի խորհրդականը Եվրոպայում գազի անջատման հետ կապված իրավիճակը «աստվածային արդարություն» է անվանել
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Թուրքիայի տնտեսական քաղաքականության նախագահական խորհրդի անդամ Յիգիթ Բուլութը դիմել է երկրում հյուրանոցների և անշարժ գույքի սեփականատերերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա խոսել է ավելի տաք տարածաշրջանում ձմեռելու հնարավորության աճող պահանջարկի մասին։
«ԵՄ առնվազն մեկ միլիոն քաղաքացիներ, որոնց գազը դադարեցրել են, այս ձմեռը Թուրքիայում անցկացնելու համար քայլեր են ձեռնարկում: Ստամբուլի, Իզմիրի, Անթալիայի և շատ այլ նահանգների հյուրանոցները լեփ-լեցուն կլինեն։ Նրանք նաև շահագրգռված են բնակարան ձեռք բերելու և վարձակալելու հարցում»,- ասել է Յիգիթ Բուլութը:
Նախագահի խորհրդականը նաև հյուրանոցների և անշարժ գույքի սեփականատերերին խնդրել է «շատ չթանկացնել», քանի որ «եվրոպացիները կարիքի մեջ են»։ Նա Եվրոպայում գազի դադարեցման հետ կապված իրավիճակը անվանել է «աստվածային արդարություն»։