Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Կարենիս գյուղի ավազահանքի մոտակա ջրավազանից
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 10:59-ին ահազանգ է ստացել, որ Կարենիս գյուղի ավազահանքի մոտակա ջրավազանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրավազանից դուրս են բերել Լ․ Ե․-ի (ծնված 2002 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: