Առաջինը Հայաստանում․ Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի տնօրենն արժանացել է «ՌԴ կրթության ոլորտի պատվավոր աշխատակցի» կոչման (լուսանկարներ)
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանն առաջինը Հայաստանում ՌԴ կառավարության և կրթության նախարարության կողմից բացառիկ բարձր գնահատանքի է արժանացել՝ «Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատակցի» կոչման՝ կրթության, գիտության, երիտասարդների դաստիարակության բնագավառներում մեծ ներդրումի համար։ Կոչում, որին, իրականում, սակավ թվով մարդիկ են արժանանում։
Այսուհետ՝ «Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատակից» եմ։ Կարծում եմ՝ այս բարձր պարգևը ոչ միայն իմ գործունեության գնահատականն է, այլև Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի ողջ կոլեկտիվի ամենօրյա լարված աշխատանքի արդյունքը»,-ասաց Թամարա Վարդանյանը