ԱՄՆ-ում անհայտ անձը առևանգել է ինքնաթիռ և սպառնում է հարվածել սուպերմարկետին (տեսանյութ)
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
ԱՄՆ Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում սպառնում է առևանգված ինքնաթիռով հարվածել Walmart սուպերմարկետին։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, մասնավորապես՝ The Daily Beast-ը, անհայտ անձը զանգահարել է 911 և հայտնել ինքնաթիռի առևանգման մասին։ Նա նշել է, որ մտադիր է ինքնաթիռն ուղղել դեպի հայտնի սուպերմարկետ։
Ոստիկանությունը շրջափակել է խանութի տարածքը, բոլոր մարդիկ տարհանվել են։ Տեղի բնակիչներին խնդրում են չմոտենալ սուպերմարկետին։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։
FlightRadar ծառայությունը ցույց է տալիս, որ օդանավն այժմ քաոսային կերպով պտտվում է բնակելի թաղամասերի վրայով։ Նրա շարժմանը հետևում են տասնյակ հազարավոր օգտատերեր։ Նշվում է, որ խոսքը փոքրիկ Beech C90A King Air տուրբոպրոպ ինքնաթիռի մասին է։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը առևանգվել է Տուպելոյի տարածաշրջանային օդանավակայանից, որտեղ կասկածյալը ենթադրաբար աշխատում է։