Մակրոնը կոչ է արել շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
«Ո՞վ է ուզում, որ Թուրքիան լինի աշխարհում միակ ուժը, որը շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ։ Մենք չպետք է ենթարկվենք կեղծ բարոյականության որևէ ձևի, որը մեզ «անզոր» կդարձնի։ Մենք պետք է ելնենք նրանից, որ միշտ կարող ենք շարունակել խոսել բոլորի հետ, հատկապես նրանց հետ, ում հետ համաձայն չենք»,- ասել է նա Ելիսեյան պալատում Ֆրանսիայի դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը։
Մակրոնը պնդում է, որ աշխարհի պետություններն արդեն պետք է պատրաստվեն «խաղաղության՝ բանակցությունների միջոցով»՝ վերջ դնելու ավելի քան կես տարի շարունակվող հակամարտությանը` միաժամանակ նշելով, որ Կիևը պետք է որոշի պայմաններն ու ժամկետները։
Նա նաև զգուշացրել է, որ Եվրոպան պետք է միասնական մնա՝ ընդգծելով, որ որոշ երկրներ կոչ են անում ավելի ռազմատենչ դիրքորոշում ցուցաբերել կամ դիտարկում են միակողմանի միջոցներ: