Էջմիածնում բնակելի երեք հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Էջմիածնի Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի, սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի (երեք հարկանի) տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում․ իրականացվել է բնակիչների տարահանում։