Իրանն ու Հայաստանը սահմանին համատեղ առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ են հիմնելու
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Աբեդին Խորամին Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցից հետո մեկնել է Հայաստան։ Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը։
Մեկնելուց առաջ Խորամին ներկայացրել է իր այցի նպատակները և ասել, որ հիմնական նպատակներից մեկը մաքսային և տրանսպորտային հարցերի քննարկումն է, ինչպես նաև երկու երկրների սահմանին համատեղ առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ ստեղծելու հնարավորությունը։
Խորամին հավելել է, որ եռօրյա այցի ընթացքում իր պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի էկոնոմիկայի, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների ու մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։