Մոսկվան, Երևանը և Բաքուն զգալի առաջընթաց են արձանագրել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Եռակողմ աշխատանքային խումբը, որի կազմում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ են, զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հարավային Կովկասում առևտրատնտեսական, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ:
Այն աշխատում է կանոնավոր, արդյունավետ: Ի դեպ, օրերս տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի հարցով հերթական շփումները»,-նշել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ խումբը ստեղծվել է 2020 թ նոյեմբերի 9-ին՝ երեք երկրների ղեկավարների որոշմամբ: