Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. բախվել են 01-ն ու կվադրացիկլը. 13 և 14 տարեկան երեխաները մահացել են (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց բախվել են ВАЗ 2101 մակնիշի 56 ՏՍ 272 համարանիշի ավտոմեքենան և կվադրացիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը, գիտակցության չգալով՝ նույնպես մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: