Իրանի նախագահը համաձայնության է եկել Էրդողանի հետ Արաքս գետի հարցով
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ համաձայնության են եկել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցման հետ կապված հարցում:
Նրա խոսքով, այդ հարցը բարձրացվել է Էրդողանի՝ Իրան կատարած այցի ժամանակ:
«Էրդողանին ասացինք, որ մեզ մտահոգում է Արաքս գետի մակարդակը և որ փորձագետների խումբը պետք է ուսումնասիրի այդ խնդիրը: Թուրքական կողմը համաձայնեց, որ Իրանն ու Թուրքիան պետք է համատեղ լուծեն մոտ ապագայում ջրի պակասի խնդիրը»,-նշել է Ռաիսին:
Նշենք, որ Արաքսը հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է. անդրսահմանային գետի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։