Պակիստանում ջրհեղեղից զոհերի թիվը մոտենում է 1000-ին
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Պակիստանում հունիսից չդադարող ավերիչ ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 937-ի։ Դրանց ավելի քան 1/3-ը երեխաներ են։ Ավելի քան կես միլիոն տուն ավերվել է։ Այդ մասին հաղորդում է Euronews-ը։
Կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Ուրբաթ օրը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դիմել է միջազգային հանրությանը՝ օգնություն ստանալու խնդրանքով։
Պակիստանի իշխանությունները տարերային աղետները համարել է վերջին տասնամյակի ամենասարսափելի հումանիտար աղետները։