Ֆրանսիան պետք է ճանաչի «գաղութային անցյալի հետևանքները». Թուրքիայի ԱԳՆ
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ նախարարությունը հորդորել է Ֆրանսիային «ճանաչել իր գաղութային անցյալի հետևանքները և չփորձել փախչել պատմական իրողություններից»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ալժիր կատարած այցի ժամանակ ասել է, որ Թուրքիայում, Ռուսաստանում և Չինաստանում կան ցանցեր, որոնք դրսևորում են ակտիվիզմ, նեոգաղութատիրական և իմպերիալիստական ծրագրեր, հանդես են գալիս Ֆրանսիայի դեմ։
Իր հայտարարության մեջ Բիլգիչը հույս է հայտնել, որ Փարիզը շուտով կկարողանա ճանաչել «իր երկրի գաղութային անցյալի հետևանքները», ինչպես նաև «չի փորձի փախչել պատմական իրողություններից՝ ստվեր գցելով Թուրքիայի կամ որևէ այլ պետության վրա»։
Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ Անկարայի հասցեին Մակրոնի մեղադրանքներն անընդունելի են։