Ֆուտբոլիստ Պիկեին և նրա 23-ամյա նոր ընկերուհուն լուսանկարել են հարսանիքի ժամանակ
Marca-ն հոդված է հրապարակել «Պիկեն և Կլարա Չիան միասին լուսանկարվել են հարսանիքի ժամանակ» վերնագրով։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն և նրա նոր ընկերուհին՝ 23-ամյա Կլարա Չիան, հրապարակային են դարձրել իրենց հարաբերությունները։ Չնայած նրանք դեռ չեն հրապարակել համատեղ լուսանկարներ սոցիալական ցանցերում, սակայն երիտասարդներն արդեն սկսել են հանրության առաջ հայտնվել որպես զույգ, գրում է կայքը։
Նախկինում նրանց ռոմանտիկ տրամադրությամբ նկատել էին իսպանացի երաժիշտ Դանի Մարտինի համերգին։ Այժմ նրանք մասնակցել են Պիկեի լավագույն ընկերներից մեկի հարսանիքին։ Hola ամսագրի թղթակիցներին հաջողվել է նրանց միասին ֆիքսել։
Պիկեն ընտրել է մուգ կոստյում և սպիտակ վերնաշապիկ՝ առանց փողկապի։ Կլարա Չիան կրել է երկար գծավոր բազմագույն զգեստ, իսկ նրա սանրվածքը հիշեցնում է Շակիրայի առօրյա ոճը։