Զաբիլ Մաքերամով. «Ադրբեջանը թալիշներին ուղարկում է մահվան. ագրեսորը պաշտպանվում է «ագրեսորի՞ց». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգությամբ թալիշ, հայտնի հեռուստալրագրող Զաբիլ Մաքերամովը, դիմելով Ադրբեջանի թալիշներին, գրում է.
«Ադրբեջանում մեկնարկել է ամառային զորակոչը: Նկարներում Թալիշստանի Լերիկի շրջանի երիտասարդներն են: Շուտով այս տղաները կհագնեն այս պսևդոպետության զինվորական համազգեստն ու, ի դժբախտություն իրենց, կպաշտպանեն մի պետության, որն իրենց զրկել է մարդկային տարրական իրավունքներից: Ցավում եմ, շատ եմ ցավում:
Ինձ սպանում է այն, որ որոշ թալիշներ հրճվանքով գրում են, թե մեր հերոսները գնում են պաշտպանելու իրենց հայրենիքը հայ ագրեսորներից: Ես հասկանում եմ, որ այդ տղաներին տանում են իրենց կամքին հակառակ:
Հակառակ դեպքում՝ կհայտնվեն դասալիքների շարքում և կյանքի որոշ մասը կանցկացնեն բանտում: Ինձ հուզում են այն մարդկանց մեկնաբանությունները, ովքեր նրանց թույլ չեն տալիս ասելու իրենց իսկական անունը: Դա պարադոքս է, պարոնայք: Պաշտպանում են ագրեսորից՝ աջակցելով ագրեսորին: Սրանք են ներկա իրողությունները Ադրբեջանում:
Տիկին Մեհրիբան Ալիևան հայտարարել է, թե թույլ չի տա թշնամանք հայերի ու ադրբեջանցիների միջև: Իսկ հիմա ո՞ւր են ուղարկում մեր թալիշներին: Մահվան ու ոչնչացման: Թվում է՝ մենք ենք խանգարում, որ նրանք բարեկամանան: Ու թալիշներին ուղարկում են մահվան»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում