Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրաամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: