Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է ունենան ռազմավարականին ձգտող բնույթ. Վարդան Ոսկանյան
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է ունենան ռազմավարականին ձգտող բնույթ։ Սա կենսական անհրաժեշտություն է երկու բարեկամ երկրների և ժողովուրդների համար՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակի առանձնահատկությունները և դրանք Հայաստանի և Իրանի համատեղ շահերի օգտին փոխելու հեռանկարը նկատի ունենալով։ Նման գնահատականով է հանդես եկել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նաև հենց սրան պետք է միտված լինեն երկու երկրների ակադեմիական կենտրոնների համատեղ ջանքերը, ինչի օրինակներից մեկը ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի և Իրանի Գիլանի համալսարանի Գիլանագիտության կենտրոնի ջանքերով կազմակերպված՝ Հարավային Կովկաի աշխարահաքաղաքական զարգացումներին նվիրված մասնագիտական քննարկումն է։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ փորձագիտական այս կարևոր միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Գիլանի համալսարանի պրոֆեսոր Աբբաս Փանահին և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի լավագույն մասնագետներից դոցենտ Արտյոմ Տոնոյանը, այլ նաև Հայաստանում իրանագիտական պատրաստություն անցնող իրանցի մեր գործընկերներ Մաջիդ Քարիմին և Յասեր Քարամզադեն, որոնք արդեն իսկ գովելի ներդրում ունեն իրանագիտական ակադեմիական միջավայրում»,- նշել է նա։