ՌԴ-ի հետ քննարկում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացումը. թուրք փոխնախարար
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Թուրքիայի առևտրի նախարարի տեղակալ, Մաքսային վարչության տնօրեն Ռեզա Թունա Թուրագայը ԱՊԱ-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություններին:
Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» բացումը Թուրքիային առավելություն կտա այն իմաստով, որ Ադրբեջանի միջոցով երկիրը կկարողանա դուրս գալ Կենտրոնական Ասիայի երկրներ և ավելացնել առևտրի ծավալները:
«Ռուսաստանի հետ ամենաբարձ մակարդակով շարունակում ենք բանակցել «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցով: Ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ժամանակներս», - ասել է թուրք փոխնախարարը: