Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղ
Հասարակություն

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի, որոնողական աշխատանքները շարունակվում են

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը

17:45

«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է,աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում:

Այս մասին հաղորդում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:


Լրացված. 16:20

Երևան քաղաքի ԲԿ-ներում բուժում ստացող քաղաքացիների թիվը նվազել է. այս պահին բուժվում է 4 անձ:

 

Լրացված. 14:00

Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 935 փրկարարական ծառայող և կամավոր։

13:17

Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 89 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 21, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ 20 հրշեջ-փրկարար, ինչպես նաև 13 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 8 բեռնատար ինքնաթափ, 2 աղբատար, 1 ջրատար և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։