Նա իսկապե՞ս 55 տարեկան է. Սալմա Հայեկը լողազգեստով լուսանկար է հրապարակել
Աստղերի արձակուրդի քաղցր շրջանը շարունակվում է, որը չի կարող նախանձի առիթ չտալ նրանց, ում «բախտ է վիճակվել» անցկացնել ամառվա վերջին օրերը գրասենյակում։ Ի լրումն բիկինիով հայտնի մարդկանց լուսանկարների՝ կիսվում ենք ևս մեկով, որը Սալմա Հայեկը հրապարակել էր նախորդ օրը, գրում է PeopleTalk-ը:
Դերասանուհին, որը հայտնի է «Մթնշաղից մինչև լուսաբաց», «Ֆրիդա» և «Հավերժները» ֆիլմերից, հստակ գիտի ժամանակի կասեցման գաղտնիքը՝ 55 տարեկանում նա հիանալի տեսք ունի։ Իր կերպարի համար Սալման ընտրել է սև բիկինի, ուսերը բաց թիկնոց՝ սպիտակ և կապույտ գծերով, ինչպես նաև մուգ գլխարկ և արևային ակնոց։