Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն Ասլանյան
uncategorized

Գուսան Հայկազուն. «Եթե երկուսից երեք հոգու վրա արյան հետք կա, մեղավոր են՝ թող դատեն, բայց մյուսներին ազատ արձակեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը «Փաստի» հետ զրույցում «Սասնա ծռերի» դատավարությունը որակում է որպես խայտառակ գործընթաց:

– «Սասնա ծռերի» գործով դատական նիստերը բավական բուռն էմոցիաներով են ընթանում: Մյուս կողմից էլ հանրությանը զայրացրել է, որ ոչ պետական բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ աղջիկն է դատը վարում: Ինչպե՞ս կգնահատեք այս դատավարությունը, հատկապես, որ այն հանձնարարել են նման «պրոֆեսիոնալիզմ» ունեցող կնոջ, և ըստ Ձեզ՝ ի՞նչ ավարտ այն կունենա:

– Դատավարությունը շատ վատ է գնում, դա բոլորիս է հայտնի, բոլորս ենք տեսնում: Սա մեր ամբողջ դատական համակարգի սխալն է: Պարզապես պատժում են տղաներին: Սա խայտառակ դատավարություն է, որը ցանկալի չէ մեր երկրի համար: Սահմանադրության օր ենք նշում, բայց Սահմանադրությունում չես կարող այդպիսի տող գտնել, որ թույլ կտա նման դաժան կերպով տղաների հետ վարվելու:

Նրանք բոլորը հայրենասեր են, ազգին նվիրված, եթե անգամ սխալ են գործել, օրենքի տառին համապատասխան պետք է դատվեն, արժանապատվությունից չպետք է նրանց զրկեն: Դրանով խայտառակ են անում մեր իշխանությունն ու պետությունը:

– Նախորդ շաբաթ Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին և «Սասնա ծռերի» խմբի ևս մի քանի անդամի ծեծի ենթարկելով՝ արդյոք համակարգն ինքն իրեն չի՞ վարկաբեկում:

– Միանշանակ վարկաբեկում է: Այս տղաները պատահական մարդիկ չեն, նրանց թուրքերը չեն կարողացել նվաստացնել կամ խեղճացնել, մե՞նք ենք խեղճացնում: Նրանցից միայն վրեժ են լուծում: Եվ դրանով ընդհանուր ահուսարսափ են մտցնում ժողովրդի մեջ, որ տեսեք՝ ով փորձի նման բան անել, նրա հետ էլ այդ նույն կերպ կվարվեն:

Դա ճիշտ բան չէ, դա պետությանը, մեր երկրին չի սազում: Ես կուզեյի արժանապատիվ դատ լիներ, արժանապատիվ դատարան, արժանապատվորեն էլ ինչ իրենց հասնում էր, թող դատեին: Սխալ են գործել, թող դատեն, բայց՝ արժանապատվորեն:

Վարդան Պետրոսյանին դատավարությունն ի՞նչ դարձրեց, խայտառակեցին խեղճին, փորձեցին նվաստացնել, ինչի՞ համար: Մարդիկ մեղք են գործել, դատե՛ք: Հիմի եթե արտասահմանցին գար այստեղ ու նման բան աներ, այդկե՞րպ կվարվեին նրա հետ: Իսկ ինչո՞ւ են մեր տղաների հետ այդպես վարվում:

– Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դատական գործընթացը կարող է «Սասնա ծռերի» համար նաև ինքնաարտահայտման հարթակ հանդիսանալ, որպեսզի իրենց կամքը, իրենց դժգոհությունները բարձաձայնեն: Նման ճանապարհ սա կարո՞ղ ենք համարել:

– Ես մի քանի անգամ ասել եմ դեռևս անցած տարվա ընթացքում: Այդ ձևով ժողովրդի հետ չեն վարվում: «Սասնա ծռերը» ամեն ինչ էլ կարող են անել և ժողովուրդն էլ կարող էր ըմբոստանալ, բայց արդյունքում, հասկանում ենք, իշխանությունները ժողովրդի աչքից ընկնում են:

Եթե ծռերին հասնում է 10 տարի, թող դատեն, իհարկե ես նման բան ոչ մեկին չեմ ցանկանում, բայց չնվաստացնեն, ոչ բերդում, ոչ էլ՝ առավել ևս դատարանում: Ինչպե՞ս կարելի է դատարանում մարդ ծեծել: Նման բան ոչ մի երկրում չեն անի, դատավորը պատասխանատու է կասկածյալի կամ մեղադրյալի համար: Իսկ դատավարությունը շոու դարձնելով՝ տղաներին չեն խայտառակում, դրանով մեր երկիրն է խայտառակվում:

Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ վերջապես այդ տղաներին ճիշտ կդատեն: Մի մասը ազատության մեջ պիտի լինի: Իսկ եթե երկուսից երեք հոգու վրա արյան հետք կա, մեղավոր են՝ թող դատեն, բայց մյուսներին ազատ արձակեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում