Պայթյունի հետեւանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է. Արմեն Փամբուխչյան
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Պայթյունի հետևանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ով այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում է և ղեկավարում է հրդեհաշիջման աշխատանքները:
«Հենց նոր երկու քույրերի հանեցինք փլատակների տակից, բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կան հիվանդանոց, այդ թվում իրենց ոտքով են գնացել»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և 34 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։