«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով 14 տուժած է տեղափոխվել հիվանդանոց. 3-ը երեխաներ են
14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով, պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։