Բեռլինում տեղի կունենա հանրահավաք` Բերձորում եւ Աղավնոյում էթնիկ զտումները դադարեցնելու պահանջով
Օգոստոսի 15-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող էթնիկ զտումների: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ-Գերմանական վերաինտեգրման միությունը:
«Օգոստոսի 15-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող
ԷԹՆԻԿ ԶՏՈւՄՆԵՐԻ և
Կրոնական ու Մշակութային կոթողների ոչնչացման։
Միտինգի պահանջներն են՝
1. Դադարեցնել 2022 թ․, օգոստոսի 6-ից Բերձորում և Աղավնոյում հայ բնակչության դեմ տեղի ունեցող էթնիկ զտումները։
2. Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում և քաղաքացիական ազատությունների, այդ թվում ազատ խոսքի իրավունքի պահպանում։
ՀՀ Կառավարության գործողությունները խախտում են ՄԱԿ-ի 1948թ ընդունված մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ընդհանուր դրույթները, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի ոչ նյութական արժեքների ժառանգության պաշտպանության կոնվենցիայի դրույթները»։