ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով
Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից:
«ՄԱԿ-ը կարծում է, որ անվտանգության գոտին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ կարող են ապահովել իրենք՝ կոնֆլիկտի կողմերը Ուկրաինայում», - նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերը առնվազն երեք հարված են հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի օբյեկտներին, մասնավորապես՝ ռադիոակտիվ իզոտոպների պահեստներին: