Հնդկաստանի պաշտպանության նախարարը չի մասնակցի անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը չի մասնակցի միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին, տեսանյութ կուղարկի, հայտարարել Է Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Պավան Կապուրը:
«Պաշտպանության նախարարը խորհրդաժողովի համար տեսաուղերձ կուղարկի։ Կլինեն պատվիրակության մյուս անդամները, ովքեր կժամանեն համաժողովին», - ասել է նա լրագրողներին։
Կապուրը հստակեցրել է, որ պատվիրակության կազմում կլինի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, սակայն ինքը՝ պաշտպանության նախարարը, կուղարկի ձայնագրված հաղորդագրությունը։
Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X-րդ խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 16-ին «Պատրիոտ» զբոսայգու «Ավանգարդ» երիտասարդական ռազմահայրենասիրական դաստիարակության ուսումնամեթոդական կենտրոնում: