Ջրափրկարարները երկու քաղաքացու են դուրս բերել Սևանի ափ
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացիներ լողալով հեռացել են ափից մոտ 70 մետր և չեն կարողանում վերադառնալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Ե․-ին (ծնված 1970 թ․) և Ն․ Ե․-ին (ծնված 1997 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափին: