ՊՆ-ն կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները
Պաշտպանության նախարարությունը կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Պաշտոնական տվյալներով` պատերազմում վնասված ու ոչնչացված 17 մեքենաներից 7-ը տրամադրել են ՀՀ անհատ քաղաքացիները, 8-ը` մասնավոր ընկերությունները, 1-ը` պետական բուհերից մեկը, 1-ը` պետական մարմիններից մեկը։
Վնասի փոխհատուցման չափը հաշվարկվել է 31 103 000 դրամ։