20-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Տեղեկությունը հայնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Մինչ ՊՆ հաղորդագրության տարածումը` վիրավորում ստացած զինծառայողի հորաքույրը սոցցանցերում տեղեկացրել էր եղբորորդու վիրավորման մասին։ Ըստ հորաքրոջ խոսքի` զինվորը վիրավորում է ստացել Սոթքի հատվածում։