Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի ձեռնարկած հարձակումներից հետո (տեսանյութեր)
Արցախի Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հակառակորդի կողմից
TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման
տեսագրությունից հատվածներ:
Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը
պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ
այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները
վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն
իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության
համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով
խաղաղ բնակչությանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական
հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի
պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի
սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի
համազարկային հրթիռային կայանքներ:Արցախի ՊԲ-ն դիմել էր պատասխան գործողությունների, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ էր կրել: