Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են գազի մատակարարման համար մասնակի վճարել ռուբլով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների ընթացքում պայմանավորվել են սկսել ռուսական գազի մատակարարումների մասնակի վճարումը ռուբլով։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ Ռուսաստանից Թուրքիա վառելիքը մատակարարվում է բավականին մեծ ծավալով՝ տարեկան 26 մլրդ խմ։
«Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվեցին, որ կսկսենք գազի մասնակի մատակարարումները և կվճարենք ռուբլով», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը:
Ըստ քաղաքական գործչի՝ խոսքը ազգային արժույթներին աստիճանական անցնելու մասին է։