Ողջ աշխարհը բողոքում է Պենտագոնի կենսածրագրերի դեմ․ ՌԴ ՊՆ
Ուկրաինայում և այլ երկրներում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության փաստերը, որոնք հայտնաբերվել են Ռուսաստանի կողմից հատուկ գործողության ընթացքում, արդեն հանգեցրել են զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ աշխարհում՝ ընդդեմ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաների։ Այս մասին ասել է ՌԴ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը՝ Ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավարը։
«Հատուկ ռազմական գործողության շնորհիվ ամերիկյան կենսաբանական օբյեկտների գործունեության հետ կապված սպառնալիքները հայտնվել են բազմաթիվ միջազգային և կառավարական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների գործունեության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում»,- ասել է նա։