Բելլա Հադիդը լողազգեստով լուսանկար է հրապարակել
25-ամյա մոդել Բելլա Հադիդը ցուցադրել է իր սպորտային կազմվածքը կապույտ լողազգեստով։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Բելլա Հադիդը պարբերաբար ցուցադրում է նորաձեւ կերպարներ։ Այս անգամ նա լողափին կեցվածք է ընդունել կապույտ բիկինիով և գլխարկով։ Աքսեսուարներից Բելլան կրել է ոսկե շղթայական գոտի, կախազարդերի և թեւնոցների հավաքածու։ Մոդելի կողքին կեցվածք է ընդունել նրա ընկերուհին, ով ընտրել է ընձառյուծի նախշերով բիկինի, վզնոցներ և մեծ չափսի ականջօղեր։
Ամառային առաջին երկու ամիսները Բելլա Հադիդի համար աշխատանքային առումով զբաղված էին։ Մոդելը նկարահանվել է Mugler ֆիլմում, մասնակցել Marc Jacobs-ի և Balenciaga-ի նոր հավաքածուների ցուցադրություններին, հայտնվել Vogue ամսագրի իսպանական տարբերակի շապիկին և դարձել Balenciaga-ի և Michael Kors-ի գովազդային արշավների հերոսուհին։